‘Բեկենբաուեր. ««Ռեալն» իսկապես հետաքրքրված է Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով»’

1062

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հաստատել է մամուլում շրաջանռվող այն լուրերը, որոնց համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է մյունխենյան թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:

-«Ռեալն» իսկապես հետաքրքրված է Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով: Իսպանացիները դիտարկում են նրա տրանսֆերը գնելու տարբերակը,-Բեկենբաուերի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Բացի այդ, Բեկենբաուերը բացառել է, որ Թոմաս Մյուլլերը կտեղափոխվի այլ ակումբ.

-Մյուլլերը չի հեռանա «Բավարիայից», քանի որ երկրպագուները չեն ընդունի նրա այդ քայլը: Մյուլլերի ապագան հստակ է,-ասել է լեգենդար ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել «Ռեալի» վրա. մադրիդյան ակումբը կարող է նոր ֆուտբոլիստների ձեռք բերել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ հաջորդող երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում գործարքներ իրականացնելու իրավունք չի ունենա:

Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Լևանդովսկին մասնակցել է 16 խաղի, խփել է 15 գոլ, կատարել է 1 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բուսկետս. «Մրցավար Գոնսալես Գոնսալեսը չի հարգում «Բարսելոնային»»’