‘Բեյլը կարիերայում առաջին անգամ պոկեր ձևակերպեց’

986

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթե Բեյլը պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ 4 գոլ խփեց մի խաղի ընթացքում: Դա տեղի ունեցավ Պրիմերայի 16-րդ տուրի «Ռեալ» — «Ռայո Վալյեկանո» խաղում, որն ավարտվեց 10-2 հաշվով՝ հօգուտ «Արքայական ակումբի»:

Բեյլը գոլեր խփեց 25-րդ, 41-րդ, 61-րդ և 70-րդ րոպեներին, ինչից հետո փոխարինվեց:

26-ամյա Բեյլն ընդհանուր առմամբ 407 խաղ է անցկացրել Ուելսի հավաքականի, «Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» կազմերում:

Մինչև «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղը Բեյլը Պրիմերայի 10 խաղում դարձել էր 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. «Բավարիա»-ի հետ աշխատելը մեծ պատիվ է’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհները անցանելի են’