‘Բեյլի գործակալ․ Զիդանի պարտադրանքով Գարեթը չի հեռանա’

870

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը մեկնաբանել է Արքայական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հայտարարությունը Բեյլի տրանսֆերի վերաբերյալ։ Ֆրանսիացի մասնագետը հույս էր հայտնել, որ Բեյլը շուտով կլքի «Ռեալը», եւ դա լավագույն լուծումը կլինի բոլորի համար։

«Բավական ցածր է այդպես խոսել Բեյլի մասին, որն այդքան շատ բան է արել «Ռեալի» համար։ Զիդանի պարտադրանքով Գարեթը չի հեռանա։ Միայն իր կամքով եւ իր շահերին համապատասխան տարբերակի դեպքում տեղի կունենա տրանսֆերը, որի ուղղությամբ մենք աշխատում ենք»,- Բարնեթի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Զիդանը նաեւ հայտարարել էր, որ իր համար խնդիր չէ Բեյլի ներկայությունը թիմում, եւ բոլորը պարտավոր են կատարել պայմանագրերը։

Բեյլն անցած մրցաշրջանում «Ռեալի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ։

Նախորդ հոդվածը‘Էմերի․ Չենք ցանկանում նահանջել մեր պահանջներից…’
Հաջորդ հոդվածը‘ Audi-ն «Բարսելոնայի» խաղացողներից պահանջել է վերադարձնել անվճար ստացած ավտոմեքենաները’