‘Բեյրութում առևանգել են մարդատար ինքնաթիռի օդաչուներին’

794

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում այսօր առևանգվել են «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ուղևորատար ինքնաթիռի երկու օդաչուներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես տեղեկացնում է CNN Turk հեռուստակայանը՝ օդաչուներին անցյալ գիշեր առևանգել են անհայտ զինված անձինք, այն պահին, երբ նրանք Ստամբուլ-Բեյրութ չվերթից հետո ավտոբուսով ուղևորվել են հյուրանոց: Անվտանգության ծառայություններն զբաղվում են օդաչուների որոնման աշխատանքներով:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Հաջորդ նիստը՝ օգոստոսի 26-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Դատարանում եւ դատարանից դուրս. Ֆոտոշարք’