‘Բեյրութում Ռամազանն սկսվել է ահաբեկչությամբ’

827

Ահաբեկչական գործողությունը Լիբանանի բնակչության համար մթագնել է մուսուլմանների սրբազան ամսվա՝ Ռամազանի սկիզբը: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում պայթուցիկներով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ վիրավորվել է, որոշ տվյալների համաձայն՝ կան նաև զոհեր, որոնց թիվը չի հայտնվում:  15 վիրավորների հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, հաղորդում է vesti.ru-ն: Պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի հարավային Բիր ալ-Աբեդ թաղամասում՝ առևտրի խոշոր կենտրոնի մոտ: Հարավային Բեյրութն առաջին անգամ չէ, որ դառնում է հարձակման թիրախ. մայիսին քաղաքի վրա երկու հրթիռ էր ընկել: Բիր ալ-Աբեդի շրջանը վերահսկում է «Հեզբոլլահ» կազմակերպությունը, որը միավորում է շիա մահմեդականներին, Իրանի ավանդական բարեկամն է և հանդես է գալիս ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի: Մայիսին «Հեզբոլլահը» հաստատեց, որ իր անդամները մասնակցում են Սիրիայի ռազմական գործողություններին՝ կառավարական զորքերի կողմից, հաղորդում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Առաջին խաղակեսից հետո «Միկան» հաղթում է «Ռուդարին»’
Հաջորդ հոդվածը‘Թաղել Փակ շուկան՝ Շուկայի խնդիրը փակելու համար’