Բեյրութում ցուցարարների վրա կրակոցներ են արձակվել, կան զոհեր

562

Լիբանանյան LBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Բեյրութի Թայունի շրջանում ցուցարարների ուղղությամբ բացված կրակի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Բանակը փորձում է պարզել և ոչնչացնել կրակի աղբյուրը։

Հինգշաբթի առավոտյան Թայունիում սկսել են հավաքվել շիական կուսակցության կողմնակիցները՝  2020 թ․ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով գլխավոր դատավոր Թարեք Բիթարի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցին մասնակցելու  համար։

Լիբանանի բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներով զրահատեխնիկա է ուղարկել այն շրջանը, որտեղ հնչել են կրակոցները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինան Սաակաշվիլիին արտահանձնելու հարցով չի դիմել Վրաստանին
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Պարտկոմահոտ հեղափոխականը