Բենզեման արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին

434

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Onze d’Or-ի վարկածով։ Հաղթողը որոշվում է պարբերականի ընթերցողների քվեարկությամբ։

  1. Քարիմ Բենզեմա («Ռեալ»)՝ 37,2 տոկոս
  2. Սադիո Մանե («Լիվերպուլ»)՝ 36,1 տոկոս
  3. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)՝ 10,6 տոկոս
  4. Էդուարդ Մենդի («Չելսի»)՝ 6,6 տոկոս
  5. Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»)՝ 5,8 տոկոս
  6. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 2,3 տոկոս
  7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 0,5 տոկոս
  8. Նգոլո Կանտե («Չելսի»)՝ 0,4 տոկոս
  9. Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 0,3 տոկոս
  10. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 0,1 տոկոս
  11. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»)՝ 0,05 տոկոս
Նախորդ հոդվածըԲայկանուրում ստիպված են եղել պարզաբանումներ տալ Ղազախստանին
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Կիսաեզրափակիչի զույգերը