Բենզեման նշել է ԱԱ-2022-ի ֆավորիտներին

262

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկիր Քարիմ Բենզեման նշել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։

«Այո, Բրազիլիան Վինիսիուսի եւ Ռոդրիգոյի հետ գլխավոր ֆավորիտներից է։ Բայց նույն շարքում են նաեւ Արգենտինան, Իսպանիան եւ Ֆրանսիան, իհարկե»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Telefoot-ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 22-ին կմրցի Ավստրալիայի, նոյեմբերի 26-ին՝ Դանիայի, նոյեմբերի 30-ին՝ Թունիսի հետ։

Նախորդ հոդվածըԼուիս Ֆելիպե Սկոլարին ավարտեց կարիերան
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» արդեն հունվարին կազատվի Ռոնալդուից