Բենզեման ստացել է Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը

1438

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման ստացել է «Պիչիչի» մրցանակը։

Այն ամեն տարի շնորհում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուին։

34-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի անցած առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման, խփել 27 գոլ՝ դառնալով լավագույն ռմբարկու։

Բենզեման արժանացել էր նաեւ Լա Լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, որը Արքայական ակումբի լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան է։ Նա ստացել էր նաեւ երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Նախորդ հոդվածըԼիոնել Մեսին չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Հաջորդ հոդվածըԱշխարհի առաջնության ֆավորիտների տասնյակը