‘Բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ մեղադրվողն ազատության մեջ է. Մամուլ’

822

Դեռևս 2012թ. հոկտեմբերի 3-ին ձերբակալված Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ: Նա 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչև 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում՝ ստիպելով խնամել տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր ու մանր եղջերավոր անասուններին:

Բայց քանի որ Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանի մորեղբորորդին է, ուստի վերջինս այս ամիսներին համոզել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հովհաննիսյանը վերադառնա իր աշխատանքին: Արդյունքում ՀՀ ոստիկանությունում կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, Հովհաննիսյանն էլ վերադարձել է իր աշխատասենյակ, գրում է «Ժողովուրդը» և հիշեցնում, որ իր տեղեկություններով՝ Հովհաննիսյանը կրկին վերադարձել է իր պաշտոնին: 

Նախորդ հոդվածը‘Մուրացկանությունը հանցագործություն չէ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կոռուպցիոն ռիսկերի նոր ճակատ է բացվում, և էլի Տիգրան Սարգսյանի ջանքերով. Մամուլ’