‘Բենիտեսը «թասիբի» է գցում «Շախտյորին»’

811

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծիք է հայտնել, թե ինչպես կխաղան խմբում նրա թիմի հիմնական մրցակիցները: Հիշեցնենք, որ Դոնեցկում «Յուվենտուսի» չպարտվելու դեպքում «Չելսին»` անկախ տանը «Նորդշելանդի» հետ մրցավեճի արդյունքից, դուրս կմնա հետագա պայքարից:

«Մենք գիտենք, որ այդ խաղում ոչ-ոքին մեր համար շատ վատ է; Բայց դրական պահն այն է, որ «Շախտյորում» լավ խաղացողներ շատ կան: Բոլորը նրանց մասին են խոսում, այնպես որ այդ տղաները պետք է աշխարհին ցույց տան, որ իրենք իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստներ են:

Ակնհայտ է, «Յուվեի» հետ խաղում նրանք տրամադրված են լինելու հաղթել: Նրանց անհրաժեշտ է լինելու ցուցադրել իրենց բարձր կարգը:

Իհարկե, ուկրաինացիները կարող են հանգիստ ավարտել մրցելույթները խմբում երկրորդ տեղով, բայց այդ դեպքում նրանց հետագա ճանապարհը ավելի բարդ կլինի: Այնպես որ, ես կարծում եմ, որ «Շախտյորը» կփորձի հաղթել»,- Բենիտեսի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Շախտյոր» — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 5-ին, «Դոնբաս Արենայում»:

Նախորդ հոդվածը‘Դոմինիկյան Հանրապետությունում հեռուստահաղորդավարը հրկիզել է հայտնի իլյուզիոնիստին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյանը` ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի մասին’