‘Բենիտեսի եւ Ջոն Թերիի միջեւ վիճաբանությունն ավարտվել է քաշքշոցով’

778

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիին» 0:2 հաշվով պարտվելուց հետո Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստները ամբողջ կազմով հավաքվել են Կոբհեմի մարզաբազայում, հաղորդում է The Sun-ը:

Մարզաբազայում «Չելսիի» ավագ Ջոն Թերին, որը չէր մասնակցում «Չելսիի» հետ հանդիպմանը, վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ: Արդյունքում վեճը թեժացել է եւ վերածվել քաշքշոցի:

Արժե հիշեցնել, որ իսպանացին բազմիցս հայտարարել էր, որ Թերիին երաշխավորված չէ մեկնարկային կազմում խաղալը, ինչն էլ դարձել էր ֆուտբոլիստի դժգոհության պատճառը: 

Նախորդ հոդվածը‘Բժշկական համալսարանը կթույլատրի ուսանողներին միանալ ակցիային’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Բաղդասարյանն ու Դավիթ Շահնազարյանը կողմ են «քաղաքական համաձայնությանը»’