‘Բենիտեսն աջակցել է Բենզեմային’

1156

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր աջակցությունն է հայտնել հարձակվող Կարիմ Բենզեմային, ում Մաթյո Վալբունեային շանտաժի ենթարկելու պատճառով հեռացրել են Ֆրանսիայի հավաքականից:

«Ես իմ տեսակետը կարտահայտեմ, որի հետ համաձայն են «Ռեալի» բոլոր ներկայացուցիչները. մենք 100% աջակցում ենք Կարիմին: Նա հիանալի անձնավորություն է, ով թիմում իրեն օրինակելի է պահում: Նա հիանալի ֆուտբոլիստ է, մեզ համար շատ կարևոր խաղացող: Հույս ունեմ՝ Բենզեման կշարունակի գոլեր խփել: Դա նրան կօգնի հանգստանալ և օգտակար կլինի թիմի համար: Ինձ ավելի շատ դա է հուզում»,-Բենիտեսի խոսքը մեջբերված է «LeFigaro»-ից:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Խմբային փուլի ժամանակացույցը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա.«Պարտությունները լինում են տարին մեկ անգամ. հավանաբար, նորմալ է»’