‘Բենիտես. «Բենզեման օրինակելի մարդ է և խաղացող. մենք սատարում ենք նրան»’

970

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ սատարում է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային:

«Բենզեման օրինակելի մարդ է և խաղացող: Մենք սատարում ենք նրան: Կարիմը առանցքային դերակատարություն ունի մեր թիմում: Նրա գործողությունները նպաստում են ակումբակիցների ավելի լավ դրսևորումներին: Հիանում եմ Բենզեմայով»,- AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին Բենզեմային մեղադրանք է ներկայացվել՝ Ֆրանսիայի հավաքականի իր թիմակից Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում բուք է’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Մինյոլեին’