‘Բենիտես. «Հուսով եմ` երկուշաբթի օրը «Նյուքասլը» կհաղթի ԱՊԼ-ի ապագա չեմպիոնին’

1132

«Նյուքասլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը խոսել է ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Լեսթերի» հետ արտագնա խաղի սպասելիքներից: Հանդիպումը կկայանա մարտի 14-ին:

«Կլաուդիո Ռանիերին իմ ընկերն է, չէ՞ որ մենք երկուսս մի ժամանակ մարզում էինք «Վալենսիան»: Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք, բայց ես հույս ունեմ, որ երկուշաբթի օրն իմ թիմը կհաղթի ԱՊԼ-ի ապագա չեմպիոնին», — Բենիտեսի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Լեսթերի» հետ խաղը կդառնա Բենիտեսի նորամուտի խաղը` որպես «Նյուքասլի» գլխավոև մարզիչ: Այս պահին «Նյուքասլը» զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Զիդանի և Պերեսի միջև տարաձայնություններ են ծագել’
Հաջորդ հոդվածը‘Հայ երկու ըմբիշներն «արծաթ» են նվաճել Եվրոպայի առաջնությունում’