Բեննեթը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը

435

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ Իրանի ԶՈՒ էլիտար զորամասերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, թողնել ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակում։

Երեկ Politico թերթը, հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ նախագահ Բայդենը վերջնական որոշում է կայացրել ԻՀՊԿ-ն չհանել ահաբեկչական կազմակերպությունների ամերիկյան ցուցակից։

Վաշինգտոնը որոշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և նրա հատուկ նշանակության «Ալ-Քուդս» ուժերը ընդգրկել այդ ցուցակում 2019 թ․։ Ի պատասխան՝ Իրանի իշխանությունները ահաբեկչական կազմակերպությունների իրենց ցուցակում են ընդգրկել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որի օպերատիվ պատասխանատվության գոտում են Մերձավոր Արևելքը, Հարավային և Կենտրոնական Ասիան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն ակտիվացրել է Թայվանի պաշտպանության ամրացումը
Հաջորդ հոդվածըՍորոս․ ՌԴ–ի ներխուժումը սպառնում է վերածվել համաշխարհային պատերազմի