‘Բեպե Մարոտա. Բեկենբաուերի խոսքերը Բուֆոնի հասցեին չափազանց տհաճ են’

913

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան մեկնաբանել է «Բավարիայի» պատվավոր նախագահ, ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի խոսքերը, որը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ «Բավարիա»-«Յուվենտուս» հանդիպումից (2:2) հետո տուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին անվանել էր «թոշակառու»:

«Նման լեգենդար ֆուտբոլիստից, ինչպիսին Բեկենբաուերն է, այդպիսի վիրավորական խոսքեր լսելը շատ տհաճ է: Դրանք վիրավորում են ֆուտբոլի մեկ այլ լեգենդի՝ Բուֆոնին, որին աստվածացնում են ոչ միայն «Յուվենտուսի» երկրպագուները, այլ նաեւ բոլոր իտալացիները, որոնք երկրպագում են հավաքականին: Ավելին, Բուֆոնը առանձնահատուկ խաղացող է, մեծագույն պրոֆեսիոնալ եւ վառ օրինակ երիտասարդ խաղացողների համար: Նա մեծ հարգանքի է արժանի»,- Մարոտայի խոսքն է մեջբերում La Gazzetta Dello Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Քվեարկում եք Տարոնին` ընտրում եք Նեմեցին, Թոխմախցուն, Լֆիկին…’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Էլի՞ կարծենք, որ սա ազնիվ ընդդիմադիր պայքար է, այլ ոչ թե՝ «ռահվիրայի գիտակցված կամ անգիտակից քարոզչություն» ‘