‘Բեռլինի կինոփառատոնի բացումն առանց սկանդալի չի անցել’

749

Փետրվարի 7-ի երեկոյան Բեռլինում տեղի է ունեցել եվրոպական ամենահեղիանակավոր երեք (Կաննի, Վենետիկի և Բեռլինի)  կինոփառատոներից մեկի՝ 63-րդ Բեռլինյան կինոփառատոնի բացման արարողությունը, հաղորդում է  РИА Новости-ն: Փառատոնը բացվել է հոնկոնգցի նշանավոր ռեժիսոր Վոնգ Կար-Վայի «Մեծ վարպետ» նոր կինոժապավենով: Այս տարի փառատոնի հիմնական մրցույթի ժյուրին ղեկավարում է Վոնգ Կար-Վայը, ժյուրիի կազմում են Թիմ Ռոբինսը («Փախուստ Շոուշենկից» ֆիլմի գլխավոր դերակատար), դանիացի ռեժիսոր, «Վրեժ» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած Սյուզան Բիրը, գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեզենը, որը 2002 թ.Բեռլինալեում միանգամից երկու մրցանակի է արժանացել  «Գրիլ-բար» և «Կես ճանապարհին» ֆիլմերի համար, և այլք:

Բեռլինալեի բացումը չի անցել առանց մի փոքր սկանդալի: Կարմիր գորգուղի են ներխուժել ուկրաինական ոչ անհայտ Femen շարժման  չորս ակտիվիստուհիներ, որոնք անսպասելիորեն հանել են հագուստները: Ոստիկանությանը հաջողվել է արագ կերպով «վնասազերծել» մերկ կարգազանցներին: Ֆեմինիստուհիներից մեկը պարզաբանել է, որ իրենց ակցիան նվիրվում է «կանանց թլպատման» դեմ պայքարի միջազգային օրվան:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունն ահազանգում է դեղերի գների էական տատանումների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց նոր ստեղծվելիք կուսակցության գաղափարախոսությունը ‘