‘Բեռլինի համալսարաններից մեկում ուսանողը սպառնում է պայթյուն կազմակերպել’

726

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բեռլինի տեխնիկական համալսարանում, որտեղ ուսանողներից մեկը սպառնում է ռումբ պայթեցնել: Ներկա պահին շենքի մերձակայքը շրջափակված է ոստիկանության ուժեղացված ջոկատներով: Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի մանրամասները, հայտնում է РИА Новости-ն:

Tagesspiegel ինտերնետային լրատվամիջոցի տվյալներով ոստիկանության տագնապի առիթ է հանդիսացել համալսարանից հեռացված մի ուսանող, որը դասախոսներից մեկին սպառնացել է իրեն չվերականգնելու դեպքում պայթեցնել համալսարանը:

Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչն իր հերթին տեղեկացրել է РИА Новости-ին, որ խոսքը սպառնալիքի մասին չէ: Ներկա պահին ուսանողը գտնվում է համալսարանի մասնաշենքերից մեկում: Հատկանշական է նաև այն, որ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել հավանական պայթյունի մասին լուրը:

Նախորդ հոդվածը‘Դատախազություն. Բարելավվել է պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնումը’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Մարկոսով «Կփորձեմ արդարացնել մարզչի վստահությունը»’