‘Բեռլինի ոստիկանությունը փոխել է դպրոցի շենքը գրոհելու որոշումը’

1119

Գերմանական ոստիկանությունը, որին հրաման էր տրվել ազատել Բեռլինի կենտրոնում ներգաղթյալների կողմից գրավված դպրոցական շենքերից մեկը, շփոթմունքի մեջ է ընկել. ապօրինի ներգաղթյալներին դուրս հանելու գործողությունը շենքի մոտ է հավաքել նրանց հարյուրավոր կողմնակիցների, որոնք այստեղ են ժամանել մայրաքաղաքի տարբեր շրջաններից:

Այս պատմությունն արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում է: Շենքը գրաված երեք հարյուրի չափ փախստականներից հիմա այնտեղ մնացել է մի քանի տասնյակ մարդ, սակայն նրանք իշխանություններին սպառնում են հրապարակավ ինքնահրկիզվել:

Գերմանական և արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ շենքն օկուպացրած ներգաղթյալները հիմնականում աֆրիկյան երկրներից և Սիրիայից ժամանած փախստականներ են, որոնք սպասում են, որ Գերմանիան իրենց փախստականի կարգավիճակ կամ երկրում մնալու իրավունք տրամադրի:

Մեկ շաբաթ շարունակ ոստիկանությունը փակել է դպրոց տանող բոլոր ճանապարհները, ինչը կաթվածահար է արել թաղամասի կյանքը:

Բեռլինից ստացված տեղեկության համաձայն՝ ոստիկանությունը փոխել է շենքը գրոհելու մտադրությունը, քանի որ դա անվտանգ չի համարում: Փոխանցել է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես «ազդեցության վաճառքի» մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը օրինական է ճանաչել Ֆրանսիայում նիկաբ կրելու արգելքը’