‘Բեռլին. Քեմերոնը և Մերկելը քննարկել են ԵՄ-ի վերափոխման հարցը’

1205

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը գործընկերներին համոզում է ԵՄ-ում փոխել գործող կարգը: Փարիզ կատարած այցից հետո Քեմերոնը մեկնել է Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ըստ Քեմերոնի՝ իր երկիրը պատրաստ  է մնալ ԵՄ-ի կազմում՝ միայն  համագործակցության բարեփոխման դեպքում: Բարեփոխումները, որոնք պահանջում է Լոնդոնը, Քեմերոնը կշարադրի ԵՄ ամառային գագաթնաժողովում: Հայտնի է, որ խոսքը կվերաբերի միգրացիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն և Բրյուսելից կախվածության թուլացմանը:

Մայիսի սկզբին բրիտանացի պահպանողականները հաղթեցին ընտրություններում՝ խոստանալով արագացնել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, որը կկայանա մինչև 2017 թ. վերջը: Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Ր. Հովհաննիսյանը Արեւմտյան Հայաստանում է` այն ազատագրելու առաջնահերթ խնդրով. Ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ. Մոսկվան Եվրամիության պաշտոնյաների «սև ցուցակ» է կազմել’