‘Բեռլուսկոնիին մեղադրում են Բալոտելիի տրասնֆերը ընտրարշավում օգտագործելու մեջ’

864

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի կասկածում են վերջերս ընթացող նախընտրական արշավի ժամանակ կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառելու մեջ:

Մասնավորապես, քաղաքագետները կարծում են, որ նույնիսկ հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերը իրականացվել էր ավելի շատ ձայն ապահովելու համար: Այդ տրանսֆերի շնորհիվ Բեռլուսկոնին ընտրարշավի ժամանակ ավելի հաճախ էր հայտնվում հեռուստաէկրաններին:

«Նա բավական գրագետ էր գործում: Հաշվի առնելով, որ նա նախկինում երբեք չէր կատարում իր խոստումները, նման ակտիվությունը բավական անսովոր քայլ էր»,- նշում է Հռոմում Ամերիկյան Համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ուոթսոնը:

Նշենք, որ նախօրեին Իտալիայի խորհրդարանական ընտրություններում Բեռլուսկոնիի ղեկավարած աջ կենտրոնամետ կուսակցությունը հավաքեց ձայների 29,1 տոկոսը եւ գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով ձախ կենտրոնամետ կուսակցությանը (29,5 տոկոս):

Նախորդ հոդվածը‘«Փնտրում եմ 4 համարի երթուղայինում տեսածս՝ իր պարզության մեջ շքեղ աղջկան»’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Ս.-ը Սերժ. Թ.-ի երկրորդ նամակին ի պատասխան. Հիմնականում համաձայն եմ ‘