‘Բեռլուսկոնիի վիլլայի մոտ կասկածելի տուփ է հայտնաբերվել’

877

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատկանող «Չերտոզա» վիլլայի մոտակայքում հհինգշաբթի հայտնաբերված «Բեռլուսկոնիի համար» գրությամբ տուփի մեջ ռումբ չկա, հայտնում են իտալական լրատվակայքերը:

Կասկածելի տուփը հայտնաբերել են Սարդինիայի Զմրուխտե լողափին գտնվող «Չերտոզայի» մոտ ծառայություն իրականացնող կարաբիներները, Երեւանի ժամանակով 21:30-ի մոտակայքում: Իտալացի մագնատի սիրած վայրի ողջ շրջակայքը անմիջապես շրջապատվել է անվտանգության աշխատակիցներով: Քիչ անց դեպքի վայր են ժամանել Սասսարի եւ Նուորո քաղաքներից զինվորական սակրավորների ստորաբաժանումներ: Միաժամանակ, իրավապահները ուժեղացրել են հսկողությունը վիլլայի կողքով անցնող ճանապարհների վրա:

Այն բանից հետո, երբ սակրավորները ստուգել են տուփը, պարզվել է, որ դրանում պայթուցիկ չկա: Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերով, խոսքը գնում էր ընդամնեը ցուցադրական քայլի մասին, ինչպիսին Բեռլուսկոնիի հետ առաջին անգամը չէ, որ պատահում է: 

 

Լուսանկարը՝ © flickr.com/ kabatology

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլու ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստում ‘
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. մոբիլիզացնել ժողովրդին, էլեկտրիզացնել մթնոլորտը եւ պարտադրել իշխանությունների հրաժարականը ‘