‘Բեռլուսկոնին այցելել է «Միլանի» մարզաբազա’

899

«Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին  оրերս այցելել է մարաբազա, որտեղ շփվել է ֆուտբոլիստների հետ և նոր մրցաշրջանի մեկնարկի նախաշեմին շատ կրակոտ ելույթ ունեցել:

«Տղանե՛ր, պետք է կարողանալ նայել ճշմարտության աչքերին: Մենք չենք կարող համեմատվել շեյխերի և նրանց կատարած խելահեղ ծախսերի հետ: Ֆուտբոլը շատ է փոխվել, բայց անհնարին ոչինչ չկա: 

Ես ձեզանից յուրաքանչյուրին թև ու թիկունք կլինեմ, և սարի նման ձեր մեջքին կկանգնեմ: Դուք էլ նույնը պետք է անեք Ինձագիի համար: Այս տարի ուղղակի փորձեք խաղալ գեղեցիկ և աներևկայելի ֆուտբոլ: Դա լավագույն ձևն է ժամանակակից ֆուտբոլին ճիշտ պատասխան տալու:   

Տղանե՛ր, մենք պետք է միասնական լինենք, оգնենք ու աջակցենք Պիպոյին իր նախաձեռնություններում: Ես զգում եմ, որ նա հենց այն մարզիչն է, որը մեզ պետք է: Եվ միայն այսպես մենք հնարավորություն կունենանք հաղթելու: 

 Ձեր ուժերի բավարարում են ցույց տալու համար լեգենդար «Միլանի» ;լավագույն հատկությունները, և ամենակարևորը, եղե՛ք լավ տղաներ»,-ասել է Բեռլուսկոնին, նստել իր ուղղաթիռն ու հեռացել է «Միլանի» մարզաբազայից:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում կոչ են արել գրոհայիններին չանվանել «Իսլամական պետություն»’
Հաջորդ հոդվածը‘Էբոլա վիրուսով վարակված բրիտանացուն տեղափոխել են Լոնդոն’