Բեռլուսկոնին մտել է Սենատ

275

Իտալիայի նախկին վարչապետ, «Հառաջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին մտել է Սենատ, վկայում են ընտրությունների վերջնական տվյալները, որոնք երկուշաբթի հրապարակել է Իտալիայի ՆԳՆ-ն։

85-ամյա քաղաքական գործիչը հաղթել է Մոնցի (Լոմբարդիա) միամանդատ ընտրատեղամասում՝ ստանալով ձայների մեծամասնությունը։ Չի բացառվում, որ նա դառնա Սենատի նախագահը։ Այդ պաշտոնը իշխանության աստիճանակարգում երկրորդն է՝ նախագահի պաշտոնից հետո։

Բեռլուսկոնին Սենատից հեռացվել էր 2013–ին, երբ դատական ատյաններում վերջնականապես հաստատվել էր խարդախության գործով դատավճիռը։ Այդ դատավճիռը նրան հնարավորություն չէր տալիս մի քանի տարի զբաղեցնելու ղեկավար պաշտոններ և առաջադրվելու ընտրություններում։

Սեպտեմբերի 29-ին լրանում է Բեռլուսկոնիի 86 տարին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըJulius Baer Generation Cup. հաղթեց Մագնուս Կարլսենը
Հաջորդ հոդվածըԿարակասը չգիտի պատժամիջոցները հանելու ԱՄՆ ծրագրերի մասին