‘Բեռլուսկոնին բանտում ըտնդամենը մեկ տարի կանցկացնի’

923

Չորս տարվա ազատազրկման դատապարտված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները հայտարարել են, որ 15-օրյա ժամկետում կբողոքարկեն դատարանի վճիռը:

Նախկին վարչապետը դատապարտվել է իր սեփականությունը հանդիսացող Mediaset մեդիախմբում տեղի ունեցած ֆինանսական խարդախությունների համար: Դատարանի վճռով, նա նաեւ երեք տարվա ընթացքում զրկվում է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Բացի դրանից, նա գործի մյուս մեղավորների հետ միասին պարտավոր է Իտաիայի հարկային մարմիններին վճարել 10 միլիոն եվրո:

Ավելի վաղ դատարանը հայտարարել է, որ, հաշվի առնելով 2006-ին ընդունված համաներման մասին օրենքը, Իտալիայի նախկին վարչապետը բանտում կանցկացնի ոչ թե չորս, այլ մեկ տարի:

Նախորդ հոդվածը‘5 տարի առաջ Հիմնադիր նախագահը հայտարարեց առաջադրվելու մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հանդբոլի հեռանկարները Հայաստանում’