‘Բեռլուսկոնին զայրացրել է իր մրցակիցներին՝ փորձելով «կաշառել» ընտրողներին’

755

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որին ընդամենը մի քանի օր է մնացել իր «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը քարոզելու համար, փետրվարի 24-25-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների շեմին որոշել է դիմել արտառոց փիառ մեթոդների: Իր հավանական ընտրողներին նա նամակներ է ուղարկել՝ քվեի փոխարեն նրանց մեծ-մեծ խոստումներ տալով: Բեռլուսկոնիի ընդդիմախոսները դա անվանել են խարդախություն, կաշառքի փորձ, և դիմել են դատախազություն, հաղորդում է La Repubblica-ն: Սիցիլիայի, Վենետոյի, Կամպանիայի և Լոմբարդիայի բնակիչները, որոնք, ըստ նախընտրական հարցումների՝ ամենաքիչն են կողմնորոշված, թե ում տան իրենց քվեները, իրենց փոստարկղերում նամակներ են հայտնաբերել՝ հետևյալ գրությամբ. «Կարևոր տեղեկատվություն. անշարժ գույքի 2012 թ. վարկի վերադարձ»: Ծրարների վրա եղել են «Ազատության ժողովուրդ» կուսակցության կնիքը և Բեռլուսկոնիի ստորագրությունը, հաղորդում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահական’
Հաջորդ հոդվածը‘Թարգամաձեին հեռակա կալանավորել են և միջազգային հետախուզում հայտարարել ‘