‘Բեռլուսկոնին ներկայացրել է իրենից 48 տարով երիտասարդ հարսնացուին (լուսանկար)’

826

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրապարակավ խոստովանել է, որ նոր հարսնացու ունի: 76-ամյա քաղաքական գործիչը կիրակի իտալական «5-րդ ալիքի» (այն մտնում է Բեռլուսկոնիի մեդիակայսրության կազմի մեջ) հետ հարցազրույցում պատմել է իր հարսնացուի մասին. նրա անունը Ֆրանչեսկա է, և իրենց տարիքային տարբերությունը 48 տարի է: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Այո: Դա պաշտոնական է: Նա Նեապոլից է: Անունը Ֆրանչեսկա է: Նա գեղեցիկ է ոչ միայն արտաքնապես, այլև հոգով: Նա ինձ շատ լավ է վերաբերվում, և դա փոխադարձ է»,- ասել է Բեռլուսկոնին:

Իտալիայի նախկին վարչապետը հայտնել է, որ Վերոնիկայի հետ ծանոթ է 7 տարի: Աղջիկը եղել է քաղաքական գործչի երկրպագուների ակումբի ղեկավարը: 

\"\"

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն հերքում է իր առնչությունը հայտնի ձայնագրության հետ’
Հաջորդ հոդվածը‘Պրոֆեսոր Արա Սանջյանը՝ պատմության դասագրքի մասին. Դասագիրքը պէտք է վերջակէտը դնէր 1991-ին Խորհրդային Միութեան կազմալուծմամբ ու Հայաստանի անկախացումով ‘