‘Բեռլուսկոնին պաշտպանել է Իտալիայում հրեաների կոտորածին աջակցած Մուսոլինիին’

779

Հունվարի 27-ին՝  Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր ելույթով պաշտպանել է Բենտիտո Մուսոլինիին, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել նախկին վարչապետի քաղաքական հակառակորդների շարքերում, հայտնում է Reuters լրատվականը գործակալությունը:

Հոլոքոստի զոհերի համաշխարհային հիշատակի օրվա առիթով Միլանում կազմակերպված արարողության ժամանակ Բեռլուսկոնին հայտարարել է, որ չնայած Մուսոլինիի օրոք հրեա բնակչության դեմ մի շարք օրենքներ են ընդունվել՝ մնացած բոլոր առումներով նա «լավ առաջնորդ է եղել» երկրի  համար:

Բեռլուսկոնին, որը նախկինում ևս հրապարակավ պաշտպանել է Մուսոլինիին, կարծիք է հայտնել նաև, որ հրեա բնակչության դեմ իրականացված ճնշումները պարտադրված են եղել ազգայնական Գերմանիայի կողմից, որի հետ իտալական կառավարությունը համագործակցել է՝ վախենալով Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի հաղթանակի հավանականությունից:

Նախկին վարչապետի մեկնաբանությունները խիստ քննադատության են ենթարկվել ձախակողմյան ուղղվածությամբ կուսակցությունները ներկայացնող նրա քաղաքական հակառակակորդների կողմից, որոնք Բեռլուսկոնիի խոսքերը որակել են որպես «Իտալիան խայտառակող և ժողովրդավարական կուսակցության առաջնորդի համար անթույլատրելի զազրելի դրսևորումներ»:

Նախորդ հոդվածը‘Իրանի հարցով «վեցյակի» հանդիպումը հետաձգվել է անցկացման վայրի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Մեկ օր զորամասում (ֆոտոշարք)’