‘Բեռլուսկոնի. Ցմահ հեռացում քաղաքականությունից’

2022

Սիլվիո Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Վեց ժամ տևած քննարկումներից հետո այսպիսի որոշում է կայացրել Միլանի դատական հանձնաժողովը, որի կազմում բացառապես կանայք են եղել: «Դատարանը Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտում է յոթ տարվա ազատազրկման, ինչպես նաև ցմահ արգելում է պետական պաշտոններ զբաղեցնել»,- հայտարարել է դատավոր Ջուլյա Տուրին:
Սիլվիո Բեռլուսկոնին իր նկատմամբ կայացրած վճիռն անվանել է «քաղաքական դավադրություն»՝ իր հակառակորդներին մեղադրելով քաղաքականությունից իրեն դուրս մղելու մտադրության մեջ: Նախկին վարչապետը հայտարարել է, որ այդ կերպ վիրավորանք է հասցվել իր օգտին քվեարկած բոլոր իտալացիներին: Նա իր մեղքը չի ընդունել և խոստացել է պայքարել մինչև վերջ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» փորձում է Մխիթարյանի հետ պայմանագիր կնքել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ը մարդկանց «կաշին քերում» է, որ ֆուտբոլ խաղա’