‘Բեռլուսկոնի. Ցմահ հեռացում քաղաքականությունից’

963

Սիլվիո Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Վեց ժամ տևած քննարկումներից հետո այսպիսի որոշում է կայացրել Միլանի դատական հանձնաժողովը, որի կազմում բացառապես կանայք են եղել: «Դատարանը Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտում է յոթ տարվա ազատազրկման, ինչպես նաև ցմահ արգելում է պետական պաշտոններ զբաղեցնել»,- հայտարարել է դատավոր Ջուլյա Տուրին:

Սիլվիո Բեռլուսկոնին իր նկատմամբ կայացրած վճիռն անվանել է «քաղաքական դավադրություն»՝ իր հակառակորդներին մեղադրելով  քաղաքականությունից իրեն դուրս մղելու մտադրության մեջ: Նախկին վարչապետը հայտարարել է, որ այդ կերպ վիրավորանք է հասցվել իր օգտին քվեարկած բոլոր իտալացիներին: Նա իր մեղքը չի ընդունել և խոստացել է պայքարել մինչև վերջ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ավելի քան 0.5մլն դրամի վնաս բնությանը՝ մեկ շաբաթվա ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. 2011 թ. Աշոտ Սուքիասյանի հետ մի քանի օրով այցելել ենք Կիպրոս’