‘Բեռնատարը դուրս է եկել ճա­նապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը’

779

Այսօր, ժամը 08.39-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Արենի գյուղ չհասած «Խորենի լիճ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածի 15-րդ կմ մոտակայքում «Իվեկո» մակնիշի 21573 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճա­նապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից լիճը, ինչի հետևանքով վարորդ Ջ. Թ. (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատ­ել են բավարար:
Դեպքի մասին տեղեկաացվել է ՃԿԿ-ում Արտաքին գործերի նախարարության պատասախանատուն:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Գառնի գյուղում. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի՝ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’