‘Բետու. «Պարտադիր չէր ծնկով խաղալ, սակայն Բենզեման միտումնավոր չի վարվել »(տեսանյութ)’

888

«Սևիլիայի» դարպասապահ Բետուն, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի` Մադրիդի «Ռեալի» հետ խաղի ժամանակ Կարիմ Բենզեմայի հետ բախման հետևանքով, այսօր դուրս է գրվել հիվանդանոցից և հնարավորություն ունի մասնակցելու «Խետաֆեի» հետ փետրվարի 8-ին կայանալիք խաղին: Դապասապահը վստահ է, որ Բենզեման վնասվածքն հասցնելու մտադրություն չի ունեցել:

«Ես հիշում եմ այդ պահի յուրաքանչյուր դրվագը: Բենզեմայի հետ բախումից հետո ուժեղ ցավ զգացի: Կարծում եմ` հնարավոր էր այդ պահից խուսափել, պարտադիր չէր ծնկով խաղալ, սակայն Կարիմը միտումնավոր չի վարվել: Ես նրան հաղորդագրություն եմ ուղարկել աջակցելու համար»,-Բետուի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Նախորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Պոլ Գոգենի կտավը վաճառվել է 300 մլն դոլարով’