‘Բերեզովսկին Ռուսաստանի առաջնությունում նորից լավագույն դարպասապահն է’

798

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է Ռուսաստանի առաջնության հերթական տուրի լավագույն դարպասապահ եւ ընդգրկվում է տուրի խորհրդանշական հավաքականում:

Գրոզնիի «Թերեքի» հետ արտագնա խաղում (2:1) Բերեզովսկու փայլուն խաղը նպաստեց «Դինամոյի» հաղթանակին: Հետաքրքիր է, որ չնայած «Դինամոյի» հիմնական դարպասապահ Անտոն Շունինը վաղուց ապաքինվել է վնասվածքից, սակայն Բերեզովսկին այնպիսի հիանալի մարզավիճակ է ձեռք բերել, որ «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն Շունինին ստիպված է թողնել պահեստայինների նստարանին:

Football.Kulichki.net մարզական կայքը Բերեզովսկուն ընդգրկելով տուրի խորհրդանշական հավաքական, նշել է. «Նույնիսկ «Դինամոյի» խաղացողները խոստովանեցին, որ առանց Բերեզովսկու «Թերեքին» Գրոզնիում հաղթելը անչափ դժվար կլիներ: Հանդիպումը շատ բաց ստացվեց եւ հարուստ էր վտանգավոր պահերով: Ընդ որում, այդ պահերը մոսկվացիների դարպասի նույնքան շատ էին, որքան հակառակ դարպասին: Առանցքային տարբերություն խաղաց հենց Բերեզովսկին, որը թիմին կարողացավ փրկել ավելի շատ դրվագներում, քան մրցակցի դարպասապահը»:

Խաղից հետո Բերեզովսկին «Դինամոյի» կայքին տված հարցազրույցում անդրադարձել է խաղին:

Նախորդ հոդվածը‘Քլինթոնը չի մեկնի Մերձավոր Արևելք՝ առողջական խնդիրների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘HSBC 1.9 մլրդ դոլար կվճարի՝ փողերի լվացմանը աջակցելու համար’