‘Բերեզովսկի. Հայաստանը պարտվել է սխալ ընտրած մարզակոշիկների պատճառով’

1426

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է մեր հավաքականի պարտությունը Ռուսաստանի ընտրանուց: Ընկերական հանդիպումը տեղի է ունեցել երեկ Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում և ավարտվել է տան տերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով:

«Շատ ցավալի է, որ չկարողացանք ցույց տալ մեր խաղը: Ռուսաստանը վերահսկում էր խաղի ընթացքը: Իսկ մեր ֆուտբոլիստները սխալ մարզակոշիկներ էին ընտրել. սայթաքում էինք խաղադաշտում, չէինք կարողանում գնդակը խլել: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հավաքականի հաղթանակը օրինաչափ էր»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում «Чемпионат.com»-ը:

Նախորդ հոդվածը‘Խրիստենկո. Հայաստանը կարող է ՄՄ անդամ դառնալ արդեն այս տարի’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկը ռուսաստանյան իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը’