‘Բերլուսկոնին աչքի բորբոքման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ‘

1030

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին այսօր տեղափոխվել է Միլանի San Raffaele հիվանդանոց՝ աչքերի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է TMNews գործակալությունը:

Բերլուսկոնիի փաստաբանների վրա հղում անող լրագրողների տեղեկություններով՝ հայտնի քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է աչքի լորձաթաղանթի բորբոքում (կոնյունկտիվիտ):

Ավելի վաղ կոնյունկտիվիտի նոպան խանգարել է փետրվարին Իտալիայում կայացած խորհրդարանական ընտրություններին աջակենտրոն կոալիցիան գլխավորող նախկին վարչապետին մասնակցելու Նեապոլում կայանալիք եզրափակիչ հանրահավաքին:

Այսօր Միլանում պետք է տեղի ունենա հերթական դատական նիստը աղմկահարույց «Ռուբիի գործով», որի շրջանակներում Բերլուսկոնին մեղադրվում է անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ: Այս պահին դատավորները որոշում են, թե արդյոք հարգելի է մեղադրյալի բացակայությունը: Դատախազ Իլդա Բոկասինին, որը պետք է կարդա մեղադրական ճառը, դեմ է նիստի հետաձգմանը:

Նախորդ հոդվածը‘Այս տարի դարբինը չզարկեց կռանը սալին’
Հաջորդ հոդվածը‘Ահմադինեժադն ու Լուկաշենկոն ժամանել են Վենեսուելա’