‘Բերլուսկոնին ուկրաինական ճգնաժամի հարցով միջնո՞րդ ‘

941

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կարող էր Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Այդ մասին Affaritaliani.it-ի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Անտոնիո Տայանին: Նրա խոսքով, մեծամասամբ հենց Բերլուսկոնիի ջանքերով է հնարավոր եղել կարգավորել 2008 թվականի վրաց-օսական հակամարտությունը: «Եթե Պուտինը Բերլուսկոնիին ականջալուր լինի, ապա դա կարող է աշխատել: Դա պետք է համաձայնեցված քայլ լինի, որը Բերլուսկոնին, անկասկած, կարող է կատարել»,- հայտարարել է Տայանին: Փոխանցում է ria-ն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանցի առաջատար շախմատիստները ոչ-ոքիով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘Պահքը և նրա անհրաժեշտությունը ‘