‘Բերման ենթարկվածները շուտով ազատ կարձակվեն. Ոստիկանություն’

772

Ոստիկանության Կենտրոնի բաժին քաղաքացիների նկատմամբ վարչական բերում է իրականացվում, վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվել, եւ նրանք շուտով բաժնից դուրս կգան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։

Նա նաեւ ավելացրել է, որ 5 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի, իսկ երկուսը՝ Շենգավիթի բաժին։

Մալխասյանը հերքել է այն լուրերը, թե քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի տան մոտ ոստիկանները հերթապահություն են իրականացնում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քաղաքացիները պաստառներ փակցնելու համար բերման են ենթարկվել ոստիկանություն։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հուշարձանը բացեց ՌԴ տրանսպորտի նախարարի հետ միասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ի մոտակայքում պայթուցիկ չի հայտնաբերվել’