‘Բերման ենթարկվածներին չեն բացատրում՝ ինչի համար են տարել բաժին’

1004

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ակցիայից բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ մեր կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանը: Ինչպես քիչ առաջ վերջինս հեռախոսով փոխանցեց մեր թղթակցին, իրենք արդեն ավելի քան 10 րոպե գտնվում են ոստիկանության բաժանմունքում, որեւէ մեկը նրանց բացատրություն չի տալիս, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ կարգավիճակում են նրանք գտնվում, ոչ մի հարց չեն տվել նրանց եւ որեւէ բացատրություն չեն վերցրել: Նշնեք, որ այս պահին բերման ենթարկվածների թիվը 6-ն է: 

Նախորդ հոդվածը‘Եթե բերման ենթարկվածներին չազատեն, խաղաղ ցուցարարները կգրոհեն ոստիկանության շենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօրը՝ լուսանկարներով’