‘Բերման ենթարկվածներից մեկը գանգուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ‘

2200

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: Այժմ ակտիվիստները գտնվում են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Ինչպես ոստիկանության մոտից հայտնում է մեր թղթակիցը, բերման ենթարկվածներից ակտիվիստ Արա Կարագյոզյանը գանգուղեղի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ակտիվիստն այժմ գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները բերման են ենթարկում (առևանգում են) բողոքի ցույցի մասնակիցներին (տեսնայութ)’