‘Բերման են ենթարկվել «Հակահարված» խմբի անդամները’

2212

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժին են տեղափոխվել «Հակահարված» նախաձեռնության անդամներ, նկարիչ Թաթուլ Սարոյանը և Արտակ Գևորգյանը:

Ականատեսների խոսքերով` առավոտյան 9:30-ի սահմաններում «Հակահարված» խմբի անդամները փորձել են ոստիկանական բռնությունների դեմ ակցիա իրականացնել Երևանի գետնանցումներից մեկում: Վրա հասած ոստիկանությունը ֆիզիկական ուժ է կիրառել երիտասարդների նկատմամբ և քաշքշելով բերման ենթարկել:

Դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամը 13:00-ին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ կայանալիք «Հայաստանն առանց քաղբատարկյալների» ցույցի համատեքստում:

Նախորդ հոդվածը‘Արա Գեւորգյանի վրաստանյան համերգը հետաձգվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը ստուգելու է տեխնիկական զննության կտրոնի առկայությունը ‘