‘Բերնար Շալանդի հետխաղյա մամուլի ասուլիսը. Մարզիչը կրկին արդարանում է’

1685

Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո մամուլի ասուլիս տվեց: Ներկայացնում ենք այն ձեր ուշադրությանը:

— Հայաստանը շատ լավ սկսեց, բայց հետո ամեն ինչ փոխվեց. ո՞րն էր պատճառը, ի՞նչ կատարվեց Հայաստանի հետ: 

— Այո, մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց հետո Ալբանիան մեծ ճնշում գործադրեց: Երբ խաղում ես տասը հոգով, շատ դժվար է: Դրանից հետո ճնշումն ավելի մեծացավ: Կարմիր քարտը կասկածելի էր: Առաջին դեղին քարտն ընդհանրապես չկար, իսկ երկրորդը կասկածելի էր: 

0:1-ից հետո ես խաղացողներին ասացի, որ չպետք է կանգնեք և պետք է ավելի լավ խաղանք: Բայց մենք վախեցանք, սկսեցինք միայն երկար փոխանցումներ կատարել. դա անթույլատրելի է: Մենք կարող ենք ֆուտբոլ խաղալ, սա մեզ սազական խաղ չէր: Նույնիսկ այս խաղով մենք կարող էինք չպարտվել՝ խաղն ավարտելով 2:2: 

— Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի հետ: 

— Առաջին խաղակեսում խնդիրներ չկային: Ալբանիան երկրորդ խաղակեսում ավելի հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեց, ավելի լավ խաղաց: Մենք խաղում էինք շատ լարված մթնոլորտում, մրցակցի հարկի տակ: Ալբանիան 12 խաղացողներով խաղում էր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունը: Արդեն որերորդ դեպքն է, երբ մենք հաղթական հաշիվը չենք կարողանում պահել: Իհարկե, ես երջանիկ չեմ այս ամենից: 

— Կարմիր քարտից հետո Դուք երկար ժամանակ փոփոխություն չկատարեցիք: Չկա՞ր արդյոք ֆուտբոլիստ, ով կարող էր նման իրավիճակում օգուտ տալ հավաքականին:

 — Փոփոխություններն ուշացված չէին: Կարմիրից հետո Կամոն նահանջեց, եղան տեղափոխություններ եւ դա վատ տարբերակ չէր: Մենք խաղում էինք 4 պաշտպանով եւ 4 կիսապաշտպանով, ինչը վատ դասավորվածություն չէր:

Այս հարցից հետո ասուլիսն ավարտվել է, քանի որ Հայաստանի հավաքականը շտապել է օդանավակայան:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Ալբանիա-Հայաստան՝ 2:1. Բեռնարդ Շալանդն այս պարտության գլխավոր մեղավոր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Զինծառայող է սպանվել ‘