‘Բերտ վան Մարվեյքը մերժել է շեյխՄանսուրի առաջարկը’

771

Հոլանդիայի հավաքականի նախկին գլլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյքը հրաժարվել է արաբական «Ալ-Ջազիրա ակումբում աշխատելու առաջարկից, հաղորդում է Voetbal International-ն:

«Ես իսկապես հրաժարվել եմ այդ տարբերակից, չնայած Ալ-Ջազիրայի» առաջարկը շատ գայթակղիչ էր: Ես իմ ամբիցիաներն ունեմ եւ առայժմ չեմ ցանկանում Ասիայում աշխատել: Չնայած Աբու-Դաբին շատ հրաշալի քաղաք է»,- ասել է վան Մարվեյքը:

Նշենք, որ «Ալ-Ջազիրայի» նախագահը «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրն է: Իսկ «Ալ-Ջազիրայի» վերահսկիչ փաթեթը գտնվում է Մանսուրին պատկանող Al Jazira Sports Company ընկերության տնօրինության ներքո:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ. Մասնակցեք ընտրությանը եւ մի ընտրեք իշխանությանը’
Հաջորդ հոդվածը’20 ընտրատեղամասերի ամբողջական վերահսկողություն կիրականացվի’