‘ Բեքհեմը կօգնի ամբողջ աշխարհի երեխաներին’

681

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը որոշում է ընդունել ստեղծել հիմնադրամ երեխաներին օգնելու նպատակով, ովքեր հիվանդությունների, բռնության, դաժան վերաբերմունքի զոհ են դարձել:

«Մոտակա ժամանակներում ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ պլանավորում ենք միլիոններ հավաքել եւ հանդես գալ ամբողջ աշխարհի երեխաների անունից: Այն, ինչ արել եմ իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում, ինձ բերել է այս պահին: Սա միակ բանն է, որ կարող եմ անել աշխարհի երեխաների համար, եւ ես ցանկանում եմ, որ երեխաներս հպարտանան իրենց հայրիկով»,_ Բեքհեմի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ավելացնենք, որ այդ հիմնադրամը կոչվում է «7», որը ֆուտբոլիստի սիրելի թիվն է, բացի այդ նա Անգլիայի հավաքականում ու «Մանչեսթեր Յունայթեդում» կրել է 7 համարի մարզաշապիկը:

Նախորդ հոդվածը‘Շտուրմի նպատակը գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ մենամարտն է ‘
Հաջորդ հոդվածը‘Անկասկած, գումարը Եկեղեցունն էր, և ոչ թե անձամբ Կաթողիկոսինը. «ՉԻ»’