Բեքհեմն աջակցել է Ռոնալդուին եւ հրավիրել իր ակումբ

307

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դեւիդ Բեքհեմն աջակցել է մանչեսթերյան ակումբի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ հրավիրել իր ակումբ, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ եւ պահանջել ազատվել ֆուտբոլիստից։  

Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարությունում նշել է, որ հարցազրույցում նշած բոլոր փաստերը դիտարկելուց հետո կպատասխանի Ռոնալդուին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանը կստանա Հայաստանի անձնագիր
Հաջորդ հոդվածըԲայդենը վիճարկել է Զելենսկու հայտարարությունը, թե Լեհաստանում ընկած հրթիռն ուկրաինական չէ