‘ Բեքհեմն ու Էրիկսոնը դատի են տվել Daily Mirror-ին’

845

«Լոս-Անջելես Գէլաքսի» թիմի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն ու Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում հայց են ներկայացրել բրիտանական Daily Mirror պարբերականի հրատարակիչ Trinity Mirror ընկերության դեմ, հաղորդում է Businessweek-ը:

Հայցում ներկայացվել է, որ Daily Mirror-ը բազմիցս կոտրել է Բեքհեմի եւ Էրիքսենի հեռախոսագծերը եւ գաղտնալսումներ իրականացրել: Բողոք են ներկայացրել նաեւ անգլիական «Բլեքբերնի» նախկին ֆուտբոլիստ Հարի Ֆլիտկրոֆտն ու բրիտանացի դերասանուհի Շոբնա Գուլատին:

Հայցվորների փաստաբան Մարկ Լյուիսը չի կոնկրետացրել, թե երբ են գաղտնալսվել իր հաճախորդների հեռախոսազանգերը: Մեկնաբանություններից հրաժարվել է նաեւ Trinity Mirror-ի մամուլի խոսնակը:

Իսկ Daily Mirror-ի նախկին խմբագիր Պիրս Մորգանն արդեն հայտարարել է, որ գաղտնալսումները իսկապես տեղ են գտել թերթում այն ժամանակ, երբ ինքն է այնտեղ աշխատել՝ 1995-2004 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Այդպես կարող է վարվել ճանապարհի ավազակը’
Հաջորդ հոդվածը‘Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները վստահում են դատարաններին (Տեսանյութ)’