Բըլթ-13. ՉԻ

1080

«Սևրի պայմանագիրը դա միջազգային պայմանագիր է, որը ճանաչեց հայ ժողովրդի իրավունքը ունենալ իր պետականությունը իր բնօրրանի, Հայկական բարձրավանդակի մեծ մասի վրա։ Ես կարծում եմ, որ Սևրի պայմանագիրը պետք է մաս կազմի մեր մի շատ մեծ տեսլականի, որը կհամախմբի և Հայաստանի Հանրապետությանը, և Արցախի հանրապետությանը, և Սփյուռքին։ Դա հայկական պետականության վերականգնումն է Հայկական լեռնաշխարհում, մեր բնօրրանում։ Դա մեծ խնդիր է, շատ մեծ խնդիր, երկար պայքար է դա ենթադրում, և Սևրը այդ պայքարի հանգրվաններից մեկը պետք է լինի», Ռուբեն Սաֆրաստյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 10.08.2020

ՉԻ.- Եթե հիշում եք, 2020թ. 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում մեծ շուքով ու հանդիսավորությամբ, կարելի է ասել՝ զուռնա-դհոլով նշվեց Սևրի պայմանագրի 100-ամյակը: Դրան նվիրված մեծ գիտաժողով կայացավ, որին մասնակցեցին կոչ-հայտարարությամբ հանդես եկած 80 մտավորական կոչվածների զգալի մասը: Գիտաժողովին ուղերձ հղեցին երկրի պետական այրերը՝ վարչապետը, նախագահը, որտեղ Սևրի պայմանագրի կարևորության մասին էին խոսում, դրա իրականացման անհրաժեշտության և պատմական առաքելության: 

Իսկ մի ամիս անց պատերազմը սկսվեց, ու այս նույն մարդիկ սկսեցին թքել մարդկության ճակատին, թե հայ-հարայ, հասեք, Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցուցաբերում, ասեք, թող խելոք մնա: Մինչև հիմա էլ չհասկացան, որ այս գիտաժողովը և այնտեղ Սևրի պայմանագրի վերաբերյալ հոխորտանքները, Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելը, և դա՝ ամենաբարձր մակարդակով, այդ ամենը թուրքերի համար ազդակ էր՝ ներքաշվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ: Ոնց որ հատուկ անեին, որպեսզի թուրքերն անմիջականորեն միջամտեն պատերազմին: Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արել էր ժամանակին, որպեսզի Թուրքիան կոնֆլիկտի մեջ չներքաշվի, և դա փայլուն կերպով էր հաջողվել, ինչը 1990-ականների պատերազմում վճռորոշ նշանակություն է ունեցել: 

Փոխանակ նույն քաղաքականությունը շարունակեին, ճիշտ հակառակը արեցին, Թուրքիայի համար խալի փռեցին մեր տարածաշրջանում, և այդ աղետաբեր քաղաքականության դրոշակակիրները ահա այդ նույն մտավորական կոչեցյալներն էին, որոնց շարքից առանձնացրել ենք Ռուբեն Սաֆրաստյանի բլթոցը:

4rd.am

Նախորդ հոդվածըՌետրո. Աննա Իսրայելյան. Որ մենք հերոս…
Հաջորդ հոդվածըՍարգիս Ադամյանի 5-րդ գոլը Բելգիայի առաջնությունում, «Բրյուգեի» հաղթանակը