‘Բժշկական սարքավորումներ եւ դեղորայք՝ Ղարաբաղին ‘

1207

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 17-ին, 30-ին, 31-ին ընդունվել են բարեգործական ծրագրերի վերաբերյալ մի շարք որոշումներ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ սոցապ նախարարությունից:

ԼՂՀ-ի համար բարեգործական կարգով ստացվել են հետեւյալ օգնությունները.

• 2012 թվականի հուլիսի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացվել են  տարբեր տեսակի բժշկական ապրանքներ և դեղորայք:

• 2012 թվականի օգոստոսի 10-ին Գերմանիայի Հերնե քաղաքի Սուրբ Աննա հիվանդանոցի կողմից «Արցախի եվրոպական կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացվել են ուլտրաձայնային հետազոտման սարք LOGIQ 700 ն/օ և տարբեր տեսակի բժշկական գործիքներ:

 

• 2012 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի CIR medical, Mindray Medical France SARL, ResMed կազմակերպությունների կողմից Rotary Club Lyon Sud-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացվել են  տարբեր տեսակի բժշկական ապրանքներ:

• 2012 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացվել է  դեղորայք:

• 2012 թվականի օգոստոսի 31-ին բարերար Ռապպոպորտ Անդրեյ Նատանի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունից «ФУДЖИТОРА МЕДИКАЛ» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացվել են  ուլտրաձայնային ախտորոշիչ բժշկական համակարգ Vivid S5՝ իր պատկանելիքներով և տարբեր տեսակի բժշկական ապրանքներ:

• 2012 թվականի օգոստոսի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների «MEBS Global Reach LC» կազմակերպության կողմից Միացյալ հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացվել են տարբեր տեսակի բժշկական ապրանքներ և դեղորայք:

• 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացվել են  տարբեր տեսակի բժշկական ապրանքներ և դեղորայք:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Արտագաղթ՝ քաղաքական օրակարգում թիվ մեկ խնդիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցություն չկա ‘