‘Բժշկին ծեծելու համար Թալինի քաղաքապետի եղբայրը չի պատժվի. «Հրապարակ»’

1413

Սիրիահայ բժշկին ծեծի ենթարկելու Թալինի քաղաքապետի ազգականների «հերոսությունն» անպատիժ մնաց՝ շնորհիվ մարզպետ Սարգիս Սահակյանի, ով քաղաքապետի հովանավորն է: . «Հրապարակի» տեղեկություններով՝ բժիշկ Բողոս Աղոյանին նա իր մոտ է կանչել և բացատրական աշխատանքներ տարել, ինչից հետո բժիշկը հետ է վերցրել ոստիկանություն ներկայացրած հաղորդումը:

Թերթը հիշեցնում է, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանին օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում ծեծի էին ենթարկել Թալինի քաղաքապետի բարեկամները: Վիճաբանությունը, որը վերածվել էր ծեծկռտուքի, մեքենայի կայանման պատճառով էր։

Նախորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդի շենքը վաճառքի կդրվի ավելի քան 410 մլն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ-ն կրկին աճպարարությամբ է զբաղված. «Ժողովուրդ»’