‘Բժշկության գծով Նոբելյան մրցանակակիրները հայտնի են’

968

Ամերիկացի գիտնականներ Ջեյմս Ռոթմանը, Ռենդի Շեքմանը և գերմանացի Թոմաս Զյուդհոֆը դարձել են բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Գիտնականները հայտնաբերել են բջիջների հիմնական տեղափոխման համակարգում նյութերի տեղափոխությունը կարգավորող մեխանիզմը: Նոբելյան հանձնաժողովի խոսքերով՝ գիտնականների հայտնագործությունը օգնում է հասկանալ, թե ինչպես է բջջի ներսում «բեռը» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվում: Այդ համակարգի խանգարումը կարող է իմունային և նյարդաբանական հիվանդությունների, ինչպես նաև շաքարախտի առաջացման պատճառներից մեկը հանդիսանալ:

Նոբելյան մրցանակակիրների պարգևատրումն ավանդաբար կայանում է Ստոկհոլմում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին:

Այս տարի բժշկության գծով Նոբելյան մրցանակը մոտավորապես 1,2 մլն դոլար է, որը հավասար կբաժանվի երեք դափնեկիրների միջև, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մի շարք հայտնի ադրբեջանցի իրավաբաններ և փաստաբաններ կոչ են արել չքվեարկել Ալիևի օգտին’
Հաջորդ հոդվածը‘Կաժոյան. Ադրբեջանական կողմը հրաժարվում է դիպուկահարներին դուրս բերել շփման գծից’